Աստանայում կայացավ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի երրորդ համատեղ նիստը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52215-Աստանայում_կայացավ_Իրանի_Ռուսաստանի_և_Թուրքիայի_երրորդ_համատեղ_նիստը
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում միջսիրիական բանակցություններին առընթեր գումարվեց Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների համադրման երրորդ համատեղ նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2017 04:04 Asia/Tehran
  • Աստանայում կայացավ Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի երրորդ համատեղ նիստը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում միջսիրիական բանակցություններին առընթեր գումարվեց Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունների համադրման երրորդ համատեղ նիստը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Աստանայում փակ դռների հետևում Սիրիայի կառավարության ներկայացուցիչների հետ սիրիական ընդդիմադիր խմբերի բանակցության առաջին շրջանից հետո, երկուշաբթի օրը միջսիրիական բանակցությունները նախաձեռնած Իրանի, Ռուսաստանի, ու Թուրքիայի պատվիրակությունները գումարեցին իրենց երրորդ համատեղ նիստը: Նիստում քննարկվել են միջսիրիական բանակցությունների համատեղ հաղորդագրության կետերը:

Վերջին երեք օրերի ընթացքում իրանական, ռուսական ու թուրքական պատվիրակությունները մի քանի երկկողմ ու բազմակողմ հանդիպումներ են ունեցել:

Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի, ՄԱԿ-ի և հյուրընկալող երկիր՝ Ղազախստանի պատվիրակությունների ներկայությամբ Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության ներկայացուցիչների երկօրյա բանակցությունները, որոնք մեկնարկել են երկուշաբթի օրը, կշարունակվեն նաև այսօր:

Աստանայի նստաշրջանը նախաձեռնվել է Շվեյցարիայի Ժնևում ընթացող Սիրիայի խաղաղության բանակցությունները փակուղային վիճակից դուրս բերելու նպատակով: