Պաղեստինի արտգործնախարարությունը դատապարտել է սիոնիստաբնակ քաղաքավանների կառուցումը
Պաղեստինի արտգործնախարարությունը մի հաղորդագրությամբ դատապարտել է վերջերս Երուսաղեմում սիոնիստաբնակ քաղաքավանների կառուցման աշխատանքները:
«ԻՌՆԱ»-ի հաղորդման համաձայն՝ երեքշաբթի օրը Պաղեստինի արտգործնախարարությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ չնայած միջազգային կառույցների կողմից Իսրայելի վրա գործադրվող ճնշումներին, Սիոնիստական ռեժիմը շարունակելով քաղաքավաների կառուցման աշխատանքները, Երուսաղեմում ոտնահարել է պաղեստինցիների իրավուքները:
Վերջերս Սիոնիստական ռեժիմը անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևը, Երուսաղեմում սկսել է 560 սիոնիստաբնակ ավանների կառուցման աշխատանքները: Սիոնիստական ռեժիմի այս քայլը առթել է միջազգային հանրության և Պաղեստինի ղեկավարների բողոքը:
Պաղեստինի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ Սիոնիստական ռեժիմը փորձում է պաղեստինցիներին պատկանող տարածքները օկուպացնել և իր տեսակետը պարտադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր կառավարությանը:
Հաղորդագրության մեջ նշված է.-«Միջազգային հանրության և հատկապես ԱՄՆ-ի նոր կառավարությոան հստակ դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ կարող է նպաստել պաղեստինցիների տարածքներում Իսրայելի ոտնձգությունների կանխարգելմանը »: