Թուրքիայում կրկին հարձակվել են ոստիկանության շենքի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52429-Թուրքիայում_կրկին_հարձակվել_են_ոստիկանության_շենքի_վրա
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 զինված անձ հարձակվել է Աթընդաղ շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2017 06:22 Asia/Tehran
  • Թուրքիայում կրկին հարձակվել են ոստիկանության շենքի վրա

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 զինված անձ հարձակվել է Աթընդաղ շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի վրա:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:

Հանցագործներն ինքնաձիգներից կրակ են բացել ոստիկանական բաժանմունքի վրա, սակայն կրակի հետևանքով տուժողներ չեն գրանցվել:

Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները  հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել են  2 ահաբեկիչներին, և դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում հունվարի 21-ի առավոտյան հարձակում էր կատարվել ոստիկանական բաժանմունքի վրա:

Ստամբուլում մեկ այլ ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում էր տեղի ունեցել հունվարի 20-ին: Հանցագործները ոստիկանության շենքի ուղղությամբ կրակ էին արձակել նռնականետից: Պաշտոնական Անկարան ոստիկանական բաժանմունքների, ինչպես նաև իշխող ԱԶԿ կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա կատարված հարձակումների պատասխանատու էր համարոել ձախակողմյան արմատական ծայրահեղական խմբավորում համարվող Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցությանը:

Armenpress.am