Թուրքիայում կրկին հարձակվել են ոստիկանության շենքի վրա
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2 զինված անձ հարձակվել է Աթընդաղ շրջանում տեղակայված ոստիկանական բաժանմունքի վրա:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:
Հանցագործներն ինքնաձիգներից կրակ են բացել ոստիկանական բաժանմունքի վրա, սակայն կրակի հետևանքով տուժողներ չեն գրանցվել:
Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակիցները հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել են 2 ահաբեկիչներին, և դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել:
Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում հունվարի 21-ի առավոտյան հարձակում էր կատարվել ոստիկանական բաժանմունքի վրա:
Ստամբուլում մեկ այլ ոստիկանական բաժանմունքի վրա հարձակում էր տեղի ունեցել հունվարի 20-ին: Հանցագործները ոստիկանության շենքի ուղղությամբ կրակ էին արձակել նռնականետից: Պաշտոնական Անկարան ոստիկանական բաժանմունքների, ինչպես նաև իշխող ԱԶԿ կուսակցության Ստամբուլի գրասենյակի վրա կատարված հարձակումների պատասխանատու էր համարոել ձախակողմյան արմատական ծայրահեղական խմբավորում համարվող Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցությանը:
Armenpress.am