Նեթանյահուն սիրիացի երեխաների դեմ նոր քայլեր է ձեռնարկում
Սիոնիստական ռեժիմի վարչապետը և այդ ռեժիմի ՆԳ նախարարը մտադիր են սադրիչ քայլեր ձեռնարկել Սիրիայի պատերազմի հետևանքով իրենց ծնողներին կորցրած երեխաների դեմ:
ԻՌՆԱ գործակալությունը ուրբաթ օրը հղում կատարելով «Իսրայել Հիում» սիոնիստական օրաթերթին հաղորդեց, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և այդ ռեժիմի ՆԳ նախարար Արիե Դարին համաձայնել են ընդունել Սիրիայի պատերազմի հետևանքով ծնողազուրկ դարձած հարյուր սիրիացի երեխաներին:
Սիոնիստական այդ օրաթերթը հավելել է, որ համաձայն այս ծրագրի՝ սիրիացի ծնողազուրկ երեխաները զավթված տարածքներ մուտք գործելուց հետո երեք ամիս նախապատրաստական փուլ կանցնեն Սիոնիստական ռեժիմին կապված դպրոցներում և ապա կհանձնվեն այդ ռեժիմի կրթադաստիարակչության նախարարությանը:
Սիրիացի որբերին ընդունելու Սիոնիստական ռեժիմի քարոզչությունն իրականացվում է այն պայմաններում, երբ այդ ռեժիմը 2011 թվականից ի վեր Սիրիայում ճգնաժամ առաջացրած ու ոճրագործությունների դիմած ահաբեկչական խմբերի հովանավորներից է համարվում: