Թուրքիայի վարչապետը քննադատել է Թրամփի առաջին հրամանագրերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52689-Թուրքիայի_վարչապետը_քննադատել_է_Թրամփի_առաջին_հրամանագրերը
Փախստականների ճանապարհին կանգնեցվող պատերը խնդրի լուծում չեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2017 08:45 Asia/Tehran
  • Թուրքիայի վարչապետը քննադատել է Թրամփի առաջին հրամանագրերը

Փախստականների ճանապարհին կանգնեցվող պատերը խնդրի լուծում չեն:

RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ մեկնաբանելով փախստականների ընդունումը դադարեցնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը:

Ուրբաթ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը 120 օրով դադարեցնում է փախստականների ընդունմումն ԱՄՆ, անորոշ ժամանակով արգելում է սիրիացի փախստականների մուտքը և խստացնում է ԱՄՆ մուտքի որոշ կանոններ:

«Դուք պատ կկառուցեք, բայց պատը խնդրի լուծում չէ: Պատերը կփլվեն: Բեռլինյան պատը երկար տարիներ կանգուն էր և ընկավ մեկ օրում, քանի որ չի կարելի դիմակայել փոփոխություններին: Պետք է այդ փոփոխությունները ըմբռնել: Տարածաշրջանային հարցերը չի կարելի լուծել՝ դրանք քողարկելով՝ կարծես աղբը գորգի տակ: Պետք է դեպի դրանք դեմքով շրջվել, քանի դեռ դրանք ավելի չեն աճել»,- ասել է Յըլդըրըմը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ, ով այցով Թուրքիայում է:

1in.am