Անհայտ անձը կրակ է բացել Ստամբուլի ռեստորաններից մեկում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52833-Անհայտ_անձը_կրակ_է_բացել_Ստամբուլի_ռեստորաններից_մեկում
Ստամբուլում անհայտ անձը կրակ է բացել քաղաքի ռեստորաններից մեկի այցելուների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2017 18:52 Asia/Tehran
  • Անհայտ անձը կրակ է բացել Ստամբուլի ռեստորաններից մեկում

Ստամբուլում անհայտ անձը կրակ է բացել քաղաքի ռեստորաններից մեկի այցելուների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավորվել են:

Ինչպես տեղեկացնում է Hurriyet Daily News-ը, հարձակումն իրականացվել է Anadolu Hisari պատմական ամրոցի շրջանում տեղակայված հաստատությունում: ԶԼՄ-ների տվյալներով` չարագործը հանկարծակիորեն կրակ է բացել ռեստորանի հաճախորդի ուղղությամբ, որն, իբրև, 12 տարի առաջ սպանել էր իր հորը:
Հաղորդվում է, որ տղամարդը, որի վրա հարձակում է իրագործվել, մահացել է ստացված վնասվածքներից: Նախնական տվյալների համաձայն` կրակողը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

Tert.am