Իրաքում ԱՄՆ-ն սննդային ու ռազմական աջակցություն է ցուցաբերում ԻԼԻՊ-ին
Վերջերս երկու ամերիկյան ուղղաթիռներ վայրեջք են կատարել Իրաքում ԻԼԻՊ-ի հսկողության տակ գտնվող տարածքներում և ԱՄՆ-ի կողմից սննդամթերք ու զինամթերք են տրամադրել ԻԼԻՊ-ի գործակալներին: Իրաքի պառլամենտի երկու պատգամավորներ դատապարտել են ԱՄՆ-ի այդ քայլը:
Ալ-Ալամ Հեռուստատեսության հաղորդմամբ, Իրաքի պառլամենտում Սադեղուն ֆրակցիայի ղեկավար Հասան Սալեմն ասել է.«Սա առաջին անգամը չէ, որ ԱՄՆ-ի ուղաթիռները սննդային և ռազմական օգնություններ են տրամադրում ԻԼԻՊ-ի գործակալներին»:
Նա հավելել է.«ԱՄՆ-ի ուղաթիռներն ԻԼԻՊ-ի մի խումբ պարագլուխներին Իրաքում մի տեղից մյուսն են տեղափոխում»:
Իրաքի պառլամենտում Բադր ֆրակցիայի ներկայացուցիչ Սաթթար Ալ-Ղանեմը նույնպես հաստատել է ԻԼԻՊ-ի աջակցելու նպատակով ԱՄՆ-ի ուղղաթիռների Իրաքի Ալ-Ջեզիրե շրջանում վայրեջք կատարելու լուրը»: