Գերմանիայի կանցլերը մտահոգություն է հայտնել Թուրքիայում խոսքի ազատության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53137-Գերմանիայի_կանցլերը_մտահոգություն_է_հայտնել_Թուրքիայում_խոսքի_ազատության_կապակցությամբ
Գերմանիայի կանցլերը Թուրքիայում խոսքի ազատության կապակցությամբ մտահոգություն է հայտնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2017 04:01 Asia/Tehran
  • Գերմանիայի կանցլերը մտահոգություն է հայտնել Թուրքիայում խոսքի ազատության կապակցությամբ

Գերմանիայի կանցլերը Թուրքիայում խոսքի ազատության կապակցությամբ մտահոգություն է հայտնել:

Թուրքիա այցելած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հինգշաբթի օրն այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ Անկարայում ունեցած ելույթում խոսել է Թուրքիայում խոսքի ազատության, փախստականների հարցի, Թուրքիայի տարածքով Եվրոպա մեկնած փախստականներին հետ ընդունելու, հեղափոխության կազմակերպիչների ապաստանության դիմումի ու նրանց Թուրքիա արտահանձնվելու, ինչպես նաև Սիրիայում, Իրաքում ու Էգեյան ծովում տարբեր զարգացումների շուրջ:

Համաձայն Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Գերմանիայի կանցլերը Թուրքիա կատարած ուղևորության շրջանակում հանդիպում ու զրույց կունենա խորհրդարանի պատգամավորների, Թուրքիայի վարչապետի և ընդդիմադիր գլխավոր կուսակցություն՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ:

Թուրքիայից ստացված մեկ այլ լուրի համաձայն,  Սահմանադրական բարեփոխումների փաթեթը հաստատման համար փոխանցվել է այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին:

Ապրիլի սկզբին նախատեսվում է Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե կազմակերպել: