Էրդողանը տեսախցիկների առաջ ընդհատել է Մերկելին. վերջինիս պատասխանը չի ուշացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53161-Էրդողանը_տեսախցիկների_առաջ_ընդհատել_է_Մերկելին._վերջինիս_պատասխանը_չի_ուշացել
Թուրքիայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2017 08:45 Asia/Tehran
  • Էրդողանը տեսախցիկների առաջ ընդհատել է Մերկելին. վերջինիս պատասխանը չի ուշացել

Թուրքիայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ միջադեպ է գրանցվել։

Թուրքական CNNturk–ի փոխանցմամբ՝  Անկարայում Թուրքիայի նախագահական պալատում մամուլի ասուլիսի ժամանակ Անգելա Մերկելն իր խոսքում օգտագործել է «իսլամիստական ահաբեկչություն» տերմինը, ինչը դուր չի եկել Էրդողանին։

Թուրքիայի նախագահը միջամտել է Մերկելին՝ ասելով. «Ես ուզում եմ մի պարզաբանում անեմ, քանի որ մեր ժողովուրդը տխրում է, երբ օգտագործվում է «իսլամիստական ահաբեկչություն» տերմինը։  Քանի որ ահաբեկչությունն ու իսլամը չեն կարող իրար հետ կապ ունենալ։ Խնդրում եմ այդ արտահայտությունը չօգտագործենք»։

Մերկելը պատասխանել է Էրդողանին. «Կրոնական ազատությունն ինձ համար շատ կարեւոր է ու ժողովորդավարության մի մասնիկն է։  Մենք ամեն ինչ անում ենք, որ Գերմանիայում մուսուլմանները ազատորեն դավանեն իրենց կրոնը։ Բայց «իսլամիստականի» ու «իսլամականի» միջեւ տարբերություն կա։

News.am