Ավստրիան քննադատեց Սիրիայում ԱՄՆ-ի կողմից լարվածությունների սրումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53193-Ավստրիան_քննադատեց_Սիրիայում_ԱՄՆ_ի_կողմից_լարվածությունների_սրումը
Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ Սիրիայում ճգնաժամի սրման պատճառն ԱՄՆ-ի կառավարության վարած քաղաքականություններն են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2017 04:06 Asia/Tehran
  • Ավստրիան քննադատեց Սիրիայում ԱՄՆ-ի կողմից լարվածությունների սրումը

Ավստրիայի կանցլերը հայտարարել է, որ Սիրիայում ճգնաժամի սրման պատճառն ԱՄՆ-ի կառավարության վարած քաղաքականություններն են:

«Թոփ Չանըլ»-ի հաղորդման համաձայն, Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնն ուրբաթ օրը Մալտայում գումարված ԵՄ-ի գագաթնաժողովում ասաց, որ ԱՄՆ-ի կառավարության քայլերը սրել են Սիրիայի ճգնաժամը, ինչը հազարավոր սիրիացիների տարհանման պատճառ է դարձել:

«ԱՄՆ-ն նաև Ասիայի արևմուտքի այլ երկրներում ճգնաժամի պատճառն է համարվում»,-նշել է Սվստրիայի կանցլերը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին   նստաշրջանում ունեցած ելույթում քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը: