ԵՄ-ը տեղի է տվել է Իսրայելի ճնշումներին
Սիոնիստական ռեժիմի կողմից գործադրվող շարունակական ճնշումների հետևանքով ԵՄ-ի կրճատել է Գազայի գոտում աշխատող անձնակազմի աշխատավարձը:
Ղոդս լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Շին Հուա լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ԵՄ-ի լրատվամիջոցների հարցով պատասխանատու Շադի Օսմանն ասել է.«Իսրայելի կողմից գործադրվող շարունակական ճնշումների արդյունքում Գազայի գոտում աշխատող անձնակազմի աշխատավարձի կրճատման հարցով ԵՄ-ը վավերացրել է իր նոր ֆինանսական քաղաքականությունը»:
Օսմանը շեշտել է.«Իր նոր քաղաքականության մեջ, կրճատելով Գազայի գոտում աշխատող անձնակազմի աշխատավարձը, շուրջ 30 մլն. դոլար կազմող ֆինանսական օգնությունները ԵՄ-ը հատկացնելու է տնտեսական նախագծերի իրագործման ու անապահով ընտանիքներին աջակցելու համար»:
Նա հավաստիացրել է.«ԵՄ-ը տարեկան 300 մլն. եվրո ֆինանսական աջակցություն էր հատկացնում Պաղեստինին, որից 200 միլիոնը հատկացվում էր անձնակազմի աշխատավարձերի ու տնտեսական նախագծերի բաժնին և 100 միլիոնը՝ Պաղեստինցի փախստականների օգնության ու աշխատանքային գործակալությանը»: