Թուրքիայում քրդամետ կուսակցության նախկին պատգամավորին մինչև 95 տարվա ազատազրկում է սպառնու
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) նախկին պատգամավոր Այլա Աքաթ Աթային սպառնում է 30-95 տարվա ազատազրկում:
Ինչպես հաղորդում է «CNN»-ի թուրքական ծառայությունը, նախկին պատգամավորը մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու», «ապօրինի հավաքներ և բողոքի երթեր կազմակերպելու, ղեկավարելու, դրանց շարժումներին մասնակցելու», «ահաբեկչական կազմակերպության (Քրդական բանվորական կուսակցություն (PKK)) քարոզչություն իրականացնելու» մեջ: Բաթմանից HDP նախկին պատգամավոր Այլա Աքաթ Աթան կալանավորվել էր 2016 թ-ի հոկտեմբերի 30-ին Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում: Հաղորդվում է, որ Այլա Աքաթ Աթանը ձերբակալվել էր 2016 թ-ի հոկտեմբերի 26-ին Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքի ձերբակալման դեմ բողոքի ցույցին մասնակցելու համար: Ավելի վաղ ձերբակալվել էին քրդամետ կուսակցության 12 պատգամավորներ, այդ թվում՝ համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Դիարբեքիր քաղաքի դատախազությունը պահանջել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սալահեթթին Դեմիրթաշին և Ֆիգեն Յուքսեքդաղին դատապարտել համապատասխանաբար 142 և 83 տարվա ազատազրկման: Ներկայումս HDP կուսակցության 11 պատգամավոր կալանավորված է:
Ankakh.com