Թուրքիայում 91 գյուլենական է կալանավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53279-Թուրքիայում_91_գյուլենական_է_կալանավորվել
Հունվարի 21-ին իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ իրականացված գործողության արդյունքում ձերբակալված 177 անձանցից 91-ը կալանավորվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2017 16:36 Asia/Tehran
  • Թուրքիայում 91 գյուլենական է կալանավորվել

Հունվարի 21-ին իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ իրականացված գործողության արդյունքում ձերբակալված 177 անձանցից 91-ը կալանավորվել է:

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, լայնամասշտաբ գործողությունն իրականցվել է Թուրքիայի 49 նահանգների 325 հասցեներում, որի շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել էր 177 մարդու: Ոստիկանության` մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ընթացակարգն ավարտելով` «ByLock» գաղտնի հաղորդակցության համակարգից օգտվելու մեղադրանքով 67 անձ հունվարի 27-ին, 60 անձ հունվարի 3-ին ուղարկվել էին դատարան: Կասկածյալներից 91-ը կալանավորվել է, 24-ը դատական վերահսկողության պայմանով, 12-ն էլ մինչև դատն ազատ են արձակվել: Հուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Հիմնական բախումները եղել են Անկարայում և Ստամբուլում: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել: Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:

Ankakh.com