Ստամբուլում ոստիկանների վրա կրկին հարձակում է տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53281-Ստամբուլում_ոստիկանների_վրա_կրկին_հարձակում_է_տեղի_ունեցել
Ստամբուլի Էսենյուրթ շրջանի ոստիկանության աշխատակիցների վրա զինված հարձակում է տեղի ունեցել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2017 18:42 Asia/Tehran
  • Ստամբուլում ոստիկանների վրա կրկին հարձակում է տեղի ունեցել

Ստամբուլի Էսենյուրթ շրջանի ոստիկանության աշխատակիցների վրա զինված հարձակում է տեղի ունեցել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ը:

Ոստիկանների կողմից Ստամբուլի Օրնեք թաղամասում ծառայություն իրականացնելու ժամանակ մի խումբ անձինք կրակ են բացել նրանց ուղղությամբ:

Տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով հանցագործներից մեկը վիրավորվել է:

Վիրավորված հանցագործը ձերբակալվել է, իսկ խմբի փախուստի դիմած անդամներին բացահայտելու ուղղությամբ Ստամբուլի ոստիկանությունը լայնածավալ հետախուզա-որոնողական աշխատանքներ է սկսել:

Փետրվարի 4-ի գիշերը ոստիկանների վրա հարձակում էր տեղի ունեցել նաև Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում:

 3 զինված  անձ կրակել էին օդանավակայանի մոտ հերթապահություն իրականացնող ոստիկանների ուղղությամբ և դիմել փախուստի:

Armenpress.am