Քրդերի հետ կապված զարգացումների նոր սցենարները. Hürriyet, Թուրքիա
Գնալով պարզ է դառնում, որ Թուրքիայում հանրաքվեի հանգեցնող գործընթացում, ինչպես նաև Սիրիայում և Մերձավոր Արևելքում սահմանների վերաձևման գործընթացում քրդական գործոնը կարևոր դեր կխաղա:
Թուրքիայում 2015թ. ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանամետ կուսակցությունները միասին հավաքեցին ձայների 62%-ը, և էրդողանը, իհարկե, հասկանում է, որ չկողմնորոշվածների մեծաքանակ լինելը անհանգստանալու հիմնավոր պատճառ է:
Անհանգստանալու երկու լուրջ պատճառ առկա է երկրի ներսում. մի կողմից ընտրությունների ժամանակ Էրդողանին սատարող Ազգային շարժում կուսակցության շարքերում հակասությունների երևան գալը, երբ անդամների մի մասը դեմ է, որ Էրդողանը ամբողջովին իր ձեռքում պահի գործադիր իշխանությունը, մյուս կողմից քրդական ընտրազանգվածի աճող համագործակցությունը վերոնշյալ կուսակցության թուրք-իսլամական ուժերի հետ: Գալիք հանրաքվեի ժամանակ այս երկու գործոնները կարող են որոշիչ դեր ունենալ:
Այժմ ողջ ուշադրությունը սևեռված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վրա. ինչ քայլեր կձեռնարկի նա Սիրիայում, ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և քրդերի հարցում՝ հայտնի չէ:
Թրամփի որոշումները պարզ կլինեն նոր ռազմավարության հռչակմանը զուգահեռ, որի նախապատրաստման համար նա Պենտագոնին 30 օր ժամանակ է տվել: Եվ այդ որոշումները, իհարկե, տարածաշրջանային մակարդակով կազդեն Թուրքիայի դիրքորոշման վրա: Թե ինչպիսին կլինեն այդ որոշումները, հայտնի կդառնա Թրամփ-Էրդողան հանդիպումից հետո, բայց մի բան հստակ է, որ հանրաքվեի հետ կապված՝ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս քրդական գործոնը որոշիչ դեր կունենա:
1in.am