ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի համար. Ասադ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53481-ՌԴ_ի_եւ_ԱՄՆ_ի_համագործակցությունը_շահեկան_կլինի_Սիրիայի_համար._Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի եւ ամբողջ աշխարհի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2017 08:05 Asia/Tehran
  • ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի համար. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այն կարծիքին Է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը շահեկան կլինի Սիրիայի եւ ամբողջ աշխարհի համար:

Սակայն, նրա խոսքով՝ առայժմ վաղ Է դատել՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ Է արդյոք նման համագործակցության, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք լսել ենք նախընտրական արշավի ընթացքում եւ դրանից հետո Թրամփի խոստումնալի հայտարարություններն այն մասին, որ գերակայությունը պայքարն Է ահաբեկչության եւ, մասնավորապես, «Իսլամական պետության» դեմ, մենք դա առաջարկում Էինք վերջին վեց տարվա ընթացքում,- հայտարարել Է Ասադը բելգիական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, որի տեքստը տարածել Է SANA գործակալությունը:- Այնպես որ ես կարծում եմ՝ դա մեզ հույս Է տալիս, մեզ հարկավոր Է սպասել, դեռեւս վաղ Է ինչ-որ բան ակնկալել գործնական առումով»:

«Խոսքը կարող Է վերաբերել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությանը, եւ մենք կարծում ենք, որ դա կարող Է դրական արդյունքներ ունենալ ամբողջ աշխարհի, այդ թվում՝  Սիրիայի համար: Սակայն, ինչպես արդեն ասացի, առայժ վաղ Է գնահատականներ տալ»,- հավելել Է Սիրիայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am