Պաղեստինի ժողովրդի հետ զորակցության շարժում է ձևավորվում
Պաղեստինի տեղեկատվության նախարարությունն արաբական ու միջազգային կազմակերպություններին կոչ է արել Պաղեստինի ժողովրդի հետ զորակցության շարժում ձևավորել:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ի հետևումն Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում սիոնիստական քաղաքավանների կառուցմանը օրինականություն տվող օրենքի ընդունման, Պաղեստինի տեղեկատվական կազմակերպությունը մի հաղորդագրությամբ փետրվարի 20-ը սիոնիստական քաղաքավանների կառուցման դեմ պաղեստինցիների հետ զորակցության օր է հռչակել:
Պաղեստինի տեղեկատվական նախարարությունն ընդգծել է, որ փետրվարի 20-ը պաղեստիցիների հետ զորակցության շարժմանն արաբական, տարածաշրջանային ու միջազգային կազմակերպությունների մասնակցության օրն է լինելու և այդ ռեժիմի կողմից քաղաքավանների կառուցման հետ հակառակության ուղերձ է հղելու:
Սիրիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի Քնեսետում քաղաքավանների կառուցման մասին օրենքի ընդունումը:
Սիրիայի պաշտոնական լրատվական գործակալության հաղորդման համաձայն` Սիրիայի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրություն հրապարակելով հայտարարել է, որ Իսրայելի Քնեսետում քաղաքավանների կառուցման օրենքի ընդունումն օրինականություն է տալիս Հորդանան գետի արևմտյան ափին կառուցված քաղաքավաններին ու նաև պաղեստինցիների տարածքների յուրացմանը: