Եթե ժողովուրդը ցանկանա, Սիրիայում արտահերթ ընտրություններ կլինեն. Ասադ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53831-Եթե_ժողովուրդը_ցանկանա_Սիրիայում_արտահերթ_ընտրություններ_կլինեն._Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը չի բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս մասին նա հայտարարել է Yahoo News լրատվական պորտակին տված հարցազրույցի ժամանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2017 15:26 Asia/Tehran
  • Եթե ժողովուրդը ցանկանա, Սիրիայում արտահերթ ընտրություններ կլինեն. Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը չի բացառել արտահերթ ընտրությունների անցկացումը: Այս մասին նա հայտարարել է Yahoo News լրատվական պորտակին տված հարցազրույցի ժամանակ:

«Երբ սիրիացի ժողովուրդը այլևս չցանկանա ինձ տեսնել այս պաշտոնում, ես միանգամից կհեռանամ»,-ասել է Ասադը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին՝ արդյոք հավանական է նախագահական ընտրությունների անցկացումը  մինչև 2021թ., սիրիացի առաջնորդն ասել է. «Եթե ժողովուրդն այդպես որոշի»:

Միևնույն ժամանակ Ասադը նշել է, որ դեռևս վաղ է քննարկել այդ հարցը: «Առանց ահաբեկիչների դեմ հաղթանակի ոչ մի լուծում պտուղներ չի տա»,-ընդգծել է նա և հավելել, որ զուգահեռաբար պետք է միջսիրիական երկխոսություն սկսվի Սիրիայի ապագայի վերաբերյալ, որն իր մեջ կներառի այն ամենը, ինչ վերաբերում է երկրի քաղաքական կառուցվածքին:

1in.am