Թուրքիայի ԿԸՀ-ն հայտնել է երկրում հանրաքվեի անցկացման ամսաթիվը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i53883-Թուրքիայի_ԿԸՀ_ն_հայտնել_է_երկրում_հանրաքվեի_անցկացման_ամսաթիվը
Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն, որը ենթադրում է անցում կառավարման նախագահական համակարգին, տեղի կունենա ապրիլի 16-ին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գյուվենը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2017 13:19 Asia/Tehran
  • Թուրքիայի ԿԸՀ-ն հայտնել է երկրում հանրաքվեի անցկացման ամսաթիվը

Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն, որը ենթադրում է անցում կառավարման նախագահական համակարգին, տեղի կունենա ապրիլի 16-ին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գյուվենը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

ԿԸՀ-ն այս հարցի շուրջ այսօր խորհրդակցություն է ունեցել։ Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։

Ըստ օրենքի` հանրաքվեի պատրաստման և նախընտրական քարոզարշավի համար հատկացվում է 60 օր:

Հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն էր տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ էր քվեարկել 339 պատգամավոր:

tert.am