Թուրքիայի ԿԸՀ-ն հայտնել է երկրում հանրաքվեի անցկացման ամսաթիվը
Թուրքիայի սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն, որը ենթադրում է անցում կառավարման նախագահական համակարգին, տեղի կունենա ապրիլի 16-ին: Այդ մասին հայտնել է Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Սադի Գյուվենը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
ԿԸՀ-ն այս հարցի շուրջ այսօր խորհրդակցություն է ունեցել։ Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը։
Ըստ օրենքի` հանրաքվեի պատրաստման և նախընտրական քարոզարշավի համար հատկացվում է 60 օր:
Հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն էր տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին: 18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ էր քվեարկել 339 պատգամավոր:
tert.am