Բահրեյնի թագավորը պարգևատրել է Էրդողանին
Թուրքիայի նախագահը կիրակի օրը ժամանել է Բահրեյն: Հատկանշական է, որ այցն իրականացվոըմ է այն պայմաններում, երբ Ալե Խալիֆայի ռեժիմը փորձում է ճնշել է 2011 թվականի փետրվարի 14-ից սկսված Բահրեյնի ժողովրդական հեղափոխությունը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հանդիպման ժամանակ ստորագրվել են Թուրքիայի և Բահրեյնի միջև ռազմական ու տնտեսական համագործակցությունների չորս համաձայնագրեր և Բահրեյնի թագավոր Շեյխ Իսա Բեն Սալման Ալե Խալիֆան այդ երկրի ամենաբարձր շքանշանով պարգևատրել է Էրդողանին:
Թուրքիայի նախագահը շքանշանի հանձնման հանդիսության ժամանակ անտեսելով Բահրեյնի ժողովրդի պահանջներն ասել է. «Թուրքիան ծանր ու ուրախ օրերին կանգնած է մնալու Ալե Խալիֆայի կողքին»:
Բահրեյնի թագավորը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Անկարան մեծ ծառայություններ է մատուցել իսլամ աշխարհին:
Բահրեյնի թագավորն այն պայմաններում է գովեստի խոսքեր ուղղում Թուրքիային, երբ Անկարան վերջերս վերականգնեց Պաղեստինի և իսլամ աշխարհի գլխավոր թշնամի՝ Երուսաղեմը բռնազավթող ռեժիմի հետ իր հարաբերությունները:
Ալե Խալիֆայի ռեժիմն էլ վերջերս հյուրընկալեց սիոնիստական մի պատվիրակության, ինչը առթեց Բահրեյնի ժողովրդի խիստ հակազդեցությունը:
Բահրեյնի մուսուլման ժողովուրդը քաղաքական բարեփոխումներ, խոսքի ազատություն, արդարություն, խտրականության վերացում և ժողովրդի ընտրյալ համակարգ է պահանջում, սակայն Ալե Խալիֆան այդ բողոքներին պատասխանել է բռնաճնշումների գործադրմամբ: