Թուրքիայի ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհվել են սիրիացի խաղաղ քաղաքացիներր
Լոնդոնում հաստատված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ խումբը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքի դեմ Թուրքիայի ռազմական ինքնաթիռների հարձակման հետևանքով զոհվել են առնվազն 24 խաղաղ քաղաքացիներ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` կազմակերպությունը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Թուրքիայի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Հալեպ նահանգի Էլ-Բաբ քաղաքը, որի հետևանքով վիրավորվել են մի խումբ խաղաղ քաղաքացիներ:
Ի դեպ, Թուրքիայի «Էն Թի Վի» հեռուստակայանը հղում կատարելով բանակի միացյալ շտաբի պետ գեներալ Խոլուսի Աքարին հայտարարել է որ Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքը լիովին ազատվել է ԻԼԻՊ-ի ահաբեկչական խմբի գրավումից:
Սիրիայի կառավարությունը դատապարտել է Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» անվան ներքո Թուրքիայի ուժերի գործողությունը և դա ոտնձգություն է համարում Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ: