Թուրքիան շարունակում է հարձակումները Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54540-Թուրքիան_շարունակում_է_հարձակումները_Սիրիայի_Ալ_Բաբ_քաղաքի_վրա
Թուրքիայի կողմից Սիրիայի Հալեպ նահանգի Ալ-Բաբ քաղաքի վրա կատարվող հարձակումներից զոհվել են ևս 4 խաղաղ քաղաքացիներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 18, 2017 15:13 Asia/Tehran
  • Թուրքիան շարունակում է հարձակումները Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի վրա

Թուրքիայի կողմից Սիրիայի Հալեպ նահանգի Ալ-Բաբ քաղաքի վրա կատարվող հարձակումներից զոհվել են ևս 4 խաղաղ քաղաքացիներ:

Շաբաթ օրը՝ փետրվարի 18-ին, Լիբանանի Ալ-Մայադին հեռուստատեսության հաղորդման համաձայն՝ հիշյալ 4 խաղաղ քաղաքացիների զոհվելուց հետո՝ 4 օրերի ընթացքում Ալ-Բաբ քաղաքի վրա Թուրքիայի կողմից կատարվող հարձակումներից զոհվել է ավելի քան 50 մարդ:

Սիրիայի կառավարությունը շարունակ դատապարտում է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսային շրջաններում կատարվող հարձակումները և այն համարում է տարածքային ամբողջականության խախտում:

Թուրքիան այն դեպքում է հայտարարում, որ ԻԼԻՊ-ի դեմ է պայքարում, երբ շարունակ մեղադրվում է այն բանի մեջ, որ չի կասեցնում ահաբեկիչների մուտքը Թուրքիայից Սիրիա:

Մեկ այլ լուրի համաձայն՝ Ալ-Նոսրայի ճակատ ահաբեկչական խմբի կողմից Դորա քաղաքի արևելյան շրջանում կատարված հրթիռակոծման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 5 մարդ:

Սիրիայի հարավային շրջաններում ահաբեկիչների կողմից իրականացված հրետակոծությունից զոհվել է 1 և վիրավորվել՝ 1 խաղաղ քաղաքացի: