Սիրիայի քրդերը պատրաստ են Մենբիջում դիմակայել Թուրքիայի ուժերին
Սիրիայի Մենբիջ քաղաքում քրդական ուժերի հրամանատարը հայտարարլ է, որ Թուրքիայի բանակի հարձակման դեպքում քրդերն ամբողջ հզորությամբ կպատասխանեն նրանց:
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը փետրվարի 13-ին Բահրեյնի միջազգային խաղաղության հիմնադրամում ունեցած ելոթյում ասել է. «Էլ-Բաբում, Մենբիջում ու Ալ-Ռաքքայում գործողություններն ավարտվելուց հետո, Թուրքիան փորձելու է բուֆերային գոտի ստեղծել Սիրիայում»:
«Քուրդփրես»-ի հաղորդման համաձայն` Մենբիջում Սիրիայի քրդական ուժերի հրամանատար Ադնան Աբու Մաջդն ասել է. «Քրդերը Սիրիայում Թուրքիայի ուժերի ցանկացած քայլին համարժեք պատասխան կտան»:
Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Ալ-Մեղդադը Սիրիայի տարածքում Թուրքիայի ռազմական միջամտության մասին ասել է. «Այլ երկրի դեմ հարձակում իրականացնող երկիրը պետք է պատասխանատվության ենթարկվի միջազգային օրենքների համաձայն»:
Թուրքիան «Եփրատի վահան» գործողության շրջանակում զինված խմբերի հետ համագործակցելով ռազմական միջամտություն է կատարել Սիրիայի հյուսիսում: Թուրք պատասխանատուները հայտարարում են, որ Թուրքիայի ուժերը կռվում են ԻԼԻՊ-ի դեմ: