Թուրքիան առաջարկել է Սիրիայում ԱՄՆ զորամիավորում տեղակայել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i54644-Թուրքիան_առաջարկել_է_Սիրիայում_ԱՄՆ_զորամիավորում_տեղակայել
Թուրքիան առաջարկել է Սիրիայում ԱՄՆ սահմանափակ զորամիավորում տեղակայել։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեհմեդ Չավուշօղլուն, հաղորդում է TASS-ը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 19, 2017 14:15 Asia/Tehran
  • Թուրքիան առաջարկել է Սիրիայում ԱՄՆ զորամիավորում տեղակայել

Թուրքիան առաջարկել է Սիրիայում ԱՄՆ սահմանափակ զորամիավորում տեղակայել։ Այս մասին Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեհմեդ Չավուշօղլուն, հաղորդում է TASS-ը։

Այս առաջարկությունը Չավուշօղլուն հայտնել է ԱՄՆ գլխավոր շտաբի պետ Ջոզեֆ Դանֆորդի հետ հանդիպման ժամանակ։

«Շուտով կվերցվի Էլ-Բաբը եւ դրանից հետո մենք կկարողանանք նույն կերպ՝ ԱՄՆ մեր կոալիցիոն դաշնակիցների հետ համատեղ գրավել Ռաքան։ Նրանց համար մենք բացել ենք մեր Ինջիրլիք ավիաբազան»,-հայտարարել է նա։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանի, Իրանի եւ այլ երկրների հետ պետք է հասնել Սիրիայում լիակատար հրադադարի։

/araratnews