Էրդողանը շահարկում է Սիրիայի փախստականների հարցը
Փետրվար 19, 2017 14:40 Asia/Tehran
2017 թ.-ի ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալու է սահամանադրության փոփոխության հանրաքվեն: Այդ իսկ պատճառով Թուրքիայի կառավարությունը փորձում է Սիրիացի փախստականներին հանրաքվեի մասնակցության թույլտվություն շնորհել:
«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Դիարբեքիր նահանգի ընտրական հանձնաժողովը Սիրիայի փախստականներին ներգրավել է քվեարկողների ցուցակում:
Թուրքիայում անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ մեծացել են պառլամենտականից նախագահականի անցում կատարելու դժգոհություններն այդ երկրում:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը փորձում է ամեն ձևով ավելացնել սահմանդրության փոփոխության հանրաքվեին մասնակցողների թիվը:
Պիտակ