Անկարա. Իրանը Թուրքիայի համար կարևոր հարևան է համարվում
Թուրքիայի նախագահ Իբրահիմ Քալինը չորեքշաբթի օրը նշել է, որ ԻԻՀ-ն Թուրքիայի համար կարևոր հարևան է համարվում, ասաց. «Անկարան Թեհրանի հետ լարվածությունը սրելու մտադրություն չունի»:
Թուրքիայի նախագահն ու ԱԳ նախարարը վերջին շրջանում Իրանի դեմ ուղղված անհիմն հայտարարություններ կատարելով Թեհրանին մեղադրել են տարածաշրջանի ներքին հարցերին միջամտելու մեջ, ինչն արժանացել է իրանցի պաշտոնատարների կտրուկ պատասխանին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Իբրահիմ Քալինը նշել է, որ Սիրիայում ու Իրաքում այսպես կոչված ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ Թուրքիայի դիրքորոշումը հստակ է: «Անկարան հանուն տարածաշրջանի ու Սիրիայի ժողովրդի ապագայի և հանուն իր ազգային անվտանգության, իր սահմաններից ներս ու արտասահմանում կռվում է ահաբեկիչների դեմ». ասել է նա:
Թուրքիան արդեն մի քանի ամիս առանց Իրաքի ու Սիրիայի կառավարությունների թույլտվության և անօրինական կերպով իր հարյուրավոր զորայիններին ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով մտցրել է այդ երկու երկիր և անուշադրության է մատնում Բաղդադի ու Դամասկոսի բողոքները:
Սա ի տես այն բանի, որ Սիրիայում ու Իրաքում ճգնաժամը սկսվել է ԱՄՆ-ի, Արաբիայի, Թուրքիայի ու նրանց դաշնակիցների պաշտպանած ահաբեկչական խմբերի ծավալուն հարձակմամբ: