Իսրայելը պաղեստինցիներին սիստեմատիկ կարգով է խոշտանգում
Իսրայելական երկու հասարակական կազմակերպությունների հայտարարությամբ , Իսրայելի ռեժիմի ներքին անվտանգության և հետախուզական ծառայությունը պաղեստինցիներին սիստեմատիկ խոշտանգումների է ենթարկում: Իսրայելի բանտերում կտտանքների իրականացումը սովորական երևույթ է դարձել:
Չորեքշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ , իսրայելական երկու հասարակական կազմակերպությունները խոստովանել են , որ Իսրայելի բարձրաստիճան պետայրերի հաստատմամբ , Իսրայելի ներքին անվտանգության և հետախուզական ծառայություն ՝ Շինբեթի աշխատակիցները սիստեմատիկ խոշտանգումների են ենթարկել հետաքննվող պաղեստինցիներին :
Հայտարարությունն արվել է պաղեստինյան օկուպացված տարածքներում մարդու իրավունքների մասին Իսրայելի հետախուզական կենտրոն ՝ «Բեթսիլեմ»-ի և բնակիչների պաշտպանության կենտրոն՝ «Համոքեդ»-ի (HaMoked)-ի համատեղ ուսումնասիրության արդյունքում : Հիմք են ընդունվել 2013 թվականի օգոստոսից 2014 թվականի մարտի միջև ընկած ժամանակահատվածում , Պաղեստինի արևմտյան Ասղալան քաղաքի Շիքմայի բանտում 116 պաղեստինցի կալանավորների խոսքերը :
Հայտարարությունում նշվել է խոշտանգումների մի քանի միջոցները : Իսրայելցիները պաղեստինցիներին զրկել են քնից , ժամեր շարունակ կապած ձեռքերով ու ոտքերով պահել են աթոռի վրա , նաև խիստ ցրտի ու բարձր ջերմաստիճանում կալանավորներին պահելը :
Շիքմայի բանտում Պաղեստինցի կալանավորների իրավունքները ոտնահարվել են նաև այլ միջոցներով : Նրանք պահվել են գարշահոտով պատված մենախցերում: