Էրդողանը պատրաստ է մահապատժի վերականգնման հարցով հանրաքվե անցկացնել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55138-Էրդողանը_պատրաստ_է_մահապատժի_վերականգնման_հարցով_հանրաքվե_անցկացնել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իր երկրի բնակչությունը պահանջի մտցնել մահապատիժ, ապա այդ հարցով ևս հանրաքվե կանցկացվի, հաղորդում է Hurriyet պարբերականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2017 15:28 Asia/Tehran
  • Էրդողանը պատրաստ է մահապատժի վերականգնման հարցով հանրաքվե անցկացնել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե իր երկրի բնակչությունը պահանջի մտցնել մահապատիժ, ապա այդ հարցով ևս հանրաքվե կանցկացվի, հաղորդում է Hurriyet պարբերականը:

«Եթե մահապատիժը վերականգնելու մասին որոշումը մեջլիսից գա, ես կհաստատեմ այն: Սակայն դրա համար անհրաժեշտ է նախ փոփոխել սահմանադրությունը: Այս պահից հայտարարում եմ, եթե անհրաժեշտ լինի, այդ հարցով էլ հանրաքվե կանցկացնենք»,- Մանիսայում ժողովրդի առջև ելույթի ժամանակ հայտարարել է Էրդողանը:

1in.am