Թուրքիան կարող է փակել Ինջիրլիք ավիաբազան ԱՄՆ-ի համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i55614-Թուրքիան_կարող_է_փակել_Ինջիրլիք_ավիաբազան_ԱՄՆ_ի_համար
Թուրքիայի իշխանությունները կարող են փակել Ինջիրլիք ավիաբազան ամերիկացի զինվորականների համար, եթե Վաշինգտոնը համագործակցի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և «Ժողովրդավարական միության» (PYD) հետ՝ սիրիական Ռաքքայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարի շրջանակներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2017 14:21 Asia/Tehran
  • Թուրքիան կարող է փակել Ինջիրլիք ավիաբազան ԱՄՆ-ի համար

Թուրքիայի իշխանությունները կարող են փակել Ինջիրլիք ավիաբազան ամերիկացի զինվորականների համար, եթե Վաշինգտոնը համագործակցի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և «Ժողովրդավարական միության» (PYD) հետ՝ սիրիական Ռաքքայում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ պայքարի շրջանակներում:

Այս մասին հաղորդում է Yeni Safak պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

Աղբյուրի տվյալներով՝ Անկարան քննարկում է նաև ԱՄՆ-ի ավիացիայի համար օդային տարածքը փակելու հնարավորությունը:

Միևնույն ժամանակ Թուրքիայի ներկայացուցիչները Վաշինգտոնի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել են, որ դեմ չեն լինի, որպեսզի օպերցիային մասնակցի «Սիրիական ազատ բանակը», ինչպես նաև արաբ և քուրդ բնակչությունը, որոնք ապրում են քաղաքում:

Ինջիրլիք ավիաբազան օգտագործվում է Թուրքիայի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի համար, գործունեությունը կարգավորվում է երկու երկրների միջև ռազմական և տնտեսական համագործակցության մասին պայմանագրով: Ավիաբազայում տեղակայված են մի շարք երկրների ինքնաթիռներ, որոնք անդամակցում են միջազգային կոալիցիային:

1in.am