Չավուշօղլու. Իրանի ու Թուրքիայի հարաբերությունները եղբայրական են
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Անկարա-Թեհրան հարաբերությունները եղբայրական են:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով ԷԿՕ-ի նախարարական խորհրդի 22-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով մեկնել է Իսլամաբադ, չորեքշաբթի օրն այդ նստաշրջանին առընթեր անդրադառնալով Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման ձախողած ի, ասել է, որ իր երկիրը երբևե չի մոռանա այդ ժամանակահատվածում Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին ցուցաբերված Իրանի զորակցությունը:
«Իրանն ու Թուրքիան բազմաթիվ հարցերում ընդհանուր տեսակետ ունեն, այդուհանդերձ երկու երկրները բարեկամական հարաբերությունների առավել ընդլայնման համար տարբեր հարցերի շուրջ առավել շփումների ու երկխոսության կարիք ունեն, ինչը կկանխի թյուրիմացությունների առաջացումը»,-ընդգծել է Թուրքիայի ԱԳ նախարարը: