Միջազգային քրեական դատարանը Թուրքիայի գործը փոխանցեց ԱԽ
ՄԱԿ-ին կից պատերազմական ոճրագործությունների գործերը քննող դատարանն այդ կառույցի դատավորներից մեկի կալանավորման հետ կապված, Թուրքիայի գործը փոխանցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
Համաձայն Ամստերդամից «Ռոյտերզ»-ի հաղորդման` երկուշաբթի օրը հայտարարելով մասին, որ չնայած ազատ արձակման վճռի հրապարակման Թուրքիան կալանքի տակ պահելով դատական այդ կառույցի դատավորներից մեկին, դատարանն Անվտանգության խորհուրդ է փոխանցել Թուրքիայի գործը:
Ավելի վաղ դատարանը հայտարարել էր, որ Անկարա ն պետք է ազատ արձակի 2016 թվականի հուլիսյան ձախողած հեղաշրջմանը մասնակից լինելու մեղադրանքով ձերբակալված դատավոր Այդին Սաֆա Աքարիին:
Քրեական միջազգային ատյանի դատավոր Այդին Սաֆա Աքարի, նախքան շուրջ 40 հազար հոգու հետ միասին Թուրքիայի անցած տարվա հեղաշրջման գործով ձերբակալվելը, պետք է զբաղվեր Ռուանդայում ցեղասպանության ու կոտորածի հարցով մի դատապարտյալի վերաքննության դիմումին:
Անվտանգության խորհուրդը կարող է Թուրքիայի վրա քաղաքական միջոցներով, պատժամիջոցների գործադրման օգնությամբ ու նույնիսկ բռնի ուժի գործադրմամբ ճնշում բանեցնելու որոշում ընդունել: