Միջազգային քրեական դատարանը Թուրքիայի գործը փոխանցեց ԱԽ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56112-Միջազգային_քրեական_դատարանը_Թուրքիայի_գործը_փոխանցեց_ԱԽ
ՄԱԿ-ին կից պատերազմական ոճրագործությունների գործերը քննող դատարանն այդ կառույցի դատավորներից մեկի կալանավորման հետ կապված, Թուրքիայի գործը փոխանցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2017 04:01 Asia/Tehran
  • Միջազգային քրեական դատարանը Թուրքիայի գործը փոխանցեց ԱԽ

ՄԱԿ-ին կից պատերազմական ոճրագործությունների գործերը քննող դատարանն այդ կառույցի դատավորներից մեկի կալանավորման հետ կապված, Թուրքիայի գործը փոխանցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Համաձայն Ամստերդամից «Ռոյտերզ»-ի հաղորդման`  երկուշաբթի օրը հայտարարելով մասին, որ չնայած ազատ արձակման վճռի հրապարակման Թուրքիան կալանքի տակ պահելով դատական այդ կառույցի դատավորներից մեկին, դատարանն Անվտանգության խորհուրդ է փոխանցել Թուրքիայի գործը:

Ավելի վաղ դատարանը հայտարարել էր, որ Անկարա ն պետք է ազատ արձակի 2016 թվականի հուլիսյան ձախողած հեղաշրջմանը մասնակից լինելու մեղադրանքով ձերբակալված դատավոր Այդին Սաֆա Աքարիին:

Քրեական միջազգային ատյանի դատավոր Այդին Սաֆա Աքարի, նախքան շուրջ 40 հազար հոգու հետ միասին Թուրքիայի անցած տարվա հեղաշրջման գործով ձերբակալվելը, պետք է զբաղվեր Ռուանդայում ցեղասպանության ու կոտորածի հարցով մի դատապարտյալի վերաքննության դիմումին:

Անվտանգության խորհուրդը կարող է Թուրքիայի վրա քաղաքական միջոցներով, պատժամիջոցների գործադրման օգնությամբ ու նույնիսկ բռնի ուժի գործադրմամբ ճնշում բանեցնելու որոշում ընդունել: