ԻԼԻՊ իր վրա է վերցրել Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա հարձակման պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56266-ԻԼԻՊ_իր_վրա_է_վերցրել_Քաբուլի_զինվորական_հոսպիտալի_վրա_հարձակման_պատասխանատվությունը
Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Քաբուլում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Tolo News հեռուստաընկերությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2017 11:12 Asia/Tehran
  • ԻԼԻՊ իր վրա է վերցրել Քաբուլի զինվորական հոսպիտալի վրա հարձակման պատասխանատվությունը

Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Քաբուլում կատարված ահաբեկչության պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Tolo News հեռուստաընկերությունը:

Պայթյունը տեղի է ունեցել Քաբուլի զինվորական հոսպիտալներից մեկում, ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու, այնուհետև հրաձգություն է սկսվել: ԶԼՄ-ի տվյալներով, գրոհայինները սպիտակ բժշկական վերնազգեստով էին:

Ընդհանուր գրոհայինները հինգն էին. մեկը մահացավ հիվանդանոցի մուտքի մոտ: Ուժայիններին հաջողվեց ոչնչացնել երկու գրոհային, ևս երկուսը շարունակում են դիմադրել:

Վերջին տվյալներով, գրոհի հետևանքով զոհվել է չորս մարդ, 66՝ վիրավորվել: Փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:

Zham.am