ԱՄՆ-ն օգնում է ԻԼԻՊ-ին ՝ Մոսուլի արևմուտքում
Իրաքի «Ասայեբ Ահլ Ալ-Հաղ» խմբի խոսնակը տեղեկացրել է Մոսուլի արևմուտքից ԻԼԻՊ-ի պարագլուխներին քշելու համար ամերիկյան զորքերի նոր օպերացիայի մասին:
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում «Ֆարս» գործակալությանը տված զրույցում, այդ երկրի ժողովրդական աշխարհազորային ուժերի խմբերից մեկի խոսնակ Ջավադ Ալ-Թալիբավին ասել է.-«Ամերիկացի բանակայիններն ուղղաթիռների օգնությամբ Մոսուլի արևմտյան շրջանից հեռացրել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մի քանի պարագլուխների՝ նրանց տեղափոխելով անհայտ վայր»:
Ալ-Թալիբավին հավելել է.-«ԻԼԻՊ-ի որոշ անդամներ և պարագլուխներ, որոնց չի հաջողվել հեռանալ մոսուլից, հայտնվել են Իրաքի զինյված ուժերի պաշարման մեջ»:
Խմբի խոսնակն Իրաքի կառավարությանը և ահաբեկչության դեմ պայքարող խմբերին կոչ է արել լինել զգոն ԱՄՆ-ի ծրագրերի և ահաբեկիչներին օգնելու նպատակով վաշինգտոնի փորձի նկատմամբ: