ԱՄՆ-ն օգնում է ԻԼԻՊ-ին ՝ Մոսուլի արևմուտքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56282-ԱՄՆ_ն_օգնում_է_ԻԼԻՊ_ին_Մոսուլի_արևմուտքում
Իրաքի «Ասայեբ Ահլ Ալ-Հաղ» խմբի խոսնակը տեղեկացրել է Մոսուլի արևմուտքից ԻԼԻՊ-ի պարագլուխներին քշելու համար ամերիկյան զորքերի նոր օպերացիայի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 08, 2017 14:00 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն օգնում է ԻԼԻՊ-ին ՝ Մոսուլի արևմուտքում

Իրաքի «Ասայեբ Ահլ Ալ-Հաղ» խմբի խոսնակը տեղեկացրել է Մոսուլի արևմուտքից ԻԼԻՊ-ի պարագլուխներին քշելու համար ամերիկյան զորքերի նոր օպերացիայի մասին:

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում «Ֆարս» գործակալությանը տված զրույցում, այդ երկրի ժողովրդական աշխարհազորային ուժերի խմբերից մեկի խոսնակ Ջավադ Ալ-Թալիբավին ասել է.-«Ամերիկացի բանակայիններն ուղղաթիռների օգնությամբ Մոսուլի արևմտյան շրջանից հեռացրել են ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման մի քանի պարագլուխների՝ նրանց տեղափոխելով անհայտ վայր»:

Ալ-Թալիբավին հավելել է.-«ԻԼԻՊ-ի որոշ անդամներ և պարագլուխներ, որոնց չի հաջողվել հեռանալ մոսուլից, հայտնվել են Իրաքի զինյված ուժերի պաշարման մեջ»:

Խմբի խոսնակն Իրաքի կառավարությանը և ահաբեկչության դեմ պայքարող խմբերին կոչ է արել լինել զգոն ԱՄՆ-ի ծրագրերի և ահաբեկիչներին օգնելու նպատակով վաշինգտոնի փորձի նկատմամբ: