Թուրքիայում շարունակվում է հեղաշրջման փորձի գիշերվա «խավարը». Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56336-Թուրքիայում_շարունակվում_է_հեղաշրջման_փորձի_գիշերվա_խավարը_._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում դեռևս ավարտված չէ 2016թ.-ի հեղաշրջման փորձի գիշերվա «խավարը», այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 09, 2017 07:19 Asia/Tehran
  • Թուրքիայում շարունակվում է հեղաշրջման փորձի գիշերվա «խավարը». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրում դեռևս ավարտված չէ 2016թ.-ի հեղաշրջման փորձի գիշերվա «խավարը», այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Դեռ չի ավարտվել, նրանք դեռ չեն ավարտել իրենց գործը»,- ասել է Էրդողանն ու կոչ արել ժողովրդին ապրիլի 16-ին սպասվելիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկել կառավարման նախագահական համակարգին, որպեսզի «լուծվեն երկրի առաջ ծառացած բոլոր խնդիրները»:

Էրդողանը նախագահական համակարգին դեմ գնացողներին համեմատել է ահաբեկիչների, հեղաշրջման փորձի մասնակիցների ու քուրդ զինյալների հետ:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Սահմանադրությունում փոփոխությունների իրականացման փաթեթին, որն առաջարկում է անցում կատարել կառավարման նախագահական համակարգին:18 հոդվածից բաղկացած օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 339 պատգամավոր: Սահմանադրական փոփոխությունների հարցով հանրաքվեն կանցկացվի ապրիլի 16-ին։

tert.am/