Ստամբուլում գործարարների տեղափոխող ուղղաթիռի կործանման հետևանքով նաև ՌԴ քաղաքացիներ են զոհվել
Ստամբուլի արվարձանում կործանված թուրքական ուղղաթիռում եղել է Ռուսաստանի չորս քաղաքացի, հայտնում է Daily Sabah-ը:
Ստամբուլի քաղաքապետ Վասիպ Շահինը հաստատել է, որ թուրքական արդյունաբերական ընկերությունների Eczacıbaşı խմբին պատկանող ուղղաթիռում եղել է ընդհանուր առմամբ յոթ մարդ՝ այդ թվում երկու օդաչու և չորս ռուս հյուր:
Տեղի իշխանությունների համաձայն՝ զոհվել է առնվազն հինգ մարդ: Դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11:20-ին՝ թռիչքից 5-6 րոպե անց՝ հանդիպման համար Ստամբուլից Բիլեջիքի շրջանի Բոզույուկ քաղաք ուղևորվելիս:
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ուղղաթիռը կործանվել է ուժեղ մառախուղի պայմաններում բախվելով չաշխատող հեռուստաաշտարակին:
Հաղորդվում է, որ ուղևորների թվում են եղել ընկերության ղեկավարները և նրանց ռուս հյուրերը: Հաղորդվում է նաև, որ ռուս ուղևորների թվում եղել է ընկերության ռուսական ներկայացուցչության ղեկավարը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ստամբուլի Բյույուկչեքմեջե արվարձանում հրշեջ ուղղաթիռ է կործանվել:
Tert.am