Իրաքի հյուսիսայի շրջանների փախստականներին մտահոգում են քիմիական հարձակումները
Իրաքի Քերքուկ նահանգում բնակվող փախստականները ենթական են ԻԼԻՊ- ահաբեկչական խմբի հավանական քիմիական հարձակումներին:
Մարտի 10-ին ինտերնետային «Ալ-Մեդի» օրաթերթի հաղորդմամբ, Իրաքի Քերքուկի հարավ-արևելքում գտնվող փախստականների ճամբարներում խստացվել են անվտանգության միջոցառումները: Հնարավոր է ԻԼԻՊ-ի ահաբեկիչները դիմեն քիմիական հարձակման և ինքնապայթեցման:
Քերքուկ նահանգի արվարձանների ոստիկանության պետ Սարհադ Ղադերը հայտարարել է.«Իրաքյան ուժերը պատրաստ են դիմագրավել ցանկացած վտանգի»:
Քերքուկի Լեյլան շրջանի անվտանգության պատասխանատու Քավե Փարվիզը նույնպես ասել է.«Հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու համար, Իրաքի անվտանգության ուժերը բերվել են պարտսատ վիճակի»:
2014թ. իվեր Քերքուկ նահանգի հարավային և արևմտյան շրջանները գտնվում են ԻԼԻՊ-ի հսկողության տակ:
Ներկայումս ավելի քան 660 հազար իրաքցի ընտանիքներ բնակվում են Քերքուկ նահանգի 5 ճամբարներում: Փախստականների ճամբարները վերահսկվում են փախստականների միջազգային կազմակերպության և Իրաքի փախստականների նախարարության կողմից: