Բահրեյնում ցույցեր են կազմակերպվել ի պաշտպանություն Շեյխ Իսա Ղասեմի
Բահրեյնում քաղաքացիները մարտի 10-ին բողոքի ցույցեր են անցկացրել ի պաշտպանություն հայտնի հոգևորական՝ Շեյխ Իսա Ղասեմին: Այս մասին հաղորդում է «Ֆարս» լրատվական գործակալությունը:
Բահրեյնցի անվանի հոգևորական՝ Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունից երեք օր առաջ,երկրի տարբեր քաղաքների,այդ թվում Ալ Դիայի ու Ալ Դիրազի բնակիչներն ի պաշտպանություն Շեյխ Իսա Ղասեմի, ցույցեր են կազմակերպել:
Ցուցարարները նաև իրենց աջակցությունն են հայտնել բահրեյնցի կալանավորված կանանց:
Բահրեյնի կառավարությունը պատրաստվում է մարտի 14-ին փողերի լվացման մեղադրանքով դատական պատասխանատվության կանչել Շեյխ Իսա Ղասեմին: Մինչև այժմ Ժողովրդական ցույցերը պատճառ են դարձել, որ Ալե Խալիֆայի ռեժիմը հետաձգի նրա դատավարությունը:
Շեյխ Իսա Ղասեմին քաղաքացիական իրավունքից զրկելուց հետո, Ալ-Դիրազ քաղաքում ծավալվել են ռազմական գործողությոններ: