Պաղեստինցիները բողոքել են Իսրայելի խորհրդարանի հակաիսլամական քայլերի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56644-Պաղեստինցիները_բողոքել_են_Իսրայելի_խորհրդարանի_հակաիսլամական_քայլերի_դեմ
Շաբաթ օրը, ի նշան բողոքի մզկիթների բարձրախոսներից ազանի ձայնն արձակելու արգելքի մասին օրենքին Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի նախանական համաձայնության դեմ , հարյուրավոր պաղեստինցիներ օկուպացված Պաղեստինի հյուսիսային շրջաններում ցույցեր են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2017 09:02 Asia/Tehran
  • Պաղեստինցիները բողոքել են Իսրայելի խորհրդարանի հակաիսլամական քայլերի դեմ

Շաբաթ օրը, ի նշան բողոքի մզկիթների բարձրախոսներից ազանի ձայնն արձակելու արգելքի մասին օրենքին Սիոնիստական ռեժիմի խորհրդարանի նախանական համաձայնության դեմ , հարյուրավոր պաղեստինցիներ օկուպացված Պաղեստինի հյուսիսային շրջաններում ցույցեր են անցկացրել:

«Ֆրանս Պրես» գործակալության փոխանցմաբ՝ օկուպացված Պաղեստինում բնակվող հարյուրավոր արաբներ շաբաթ օրը կրում էին Պաղեստինի դրոշը և պաստառներ ՝ ազանի ձայնը չլռեցնելու կոչով : Ցուցարարները բողոքել են Երուսաղեմի և բռնագրավյալ այլ տարածքների մզկիթներում ազանի ձայնն արգելելու  Իսրայելի խորհրդարանի նախագծի ընդունման դեմ:

Գազայի հատվածում բնակվող պաղեստինցիներն ուրբաթ օրը ցույցեր են անցկացրել Իսրայելի խորհրդարանի այդ որոշման դեմ:

Քնեսեթը չորեքշաբթի օրը նախնական կարգով քվեարկությամբ, երկու սկանդալային նախագծեր է ընդունել ՝ մեկը երեկոյան ժամերին  , իսկ մյուսը քաղաքներում մզկիթների բարձրախոսներից ազանի ձայնն արձակելու արգելքի մասին: