Իրաքի բանակն ազատագրում է Մոսուլի արևմտյան հատվածը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56786-Իրաքի_բանակն_ազատագրում_է_Մոսուլի_արևմտյան_հատվածը
Մոսուլի ռազմական գործողությունների հրամանատարը քաղաքի արևմուտքում գտնվող Ալ-Նեֆթի ազատագրման և իրաքյան ուժերի առաջընթացի մասին է տեղեկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 13, 2017 14:33 Asia/Tehran
  • Իրաքի բանակն ազատագրում է Մոսուլի արևմտյան հատվածը

Մոսուլի ռազմական գործողությունների հրամանատարը քաղաքի արևմուտքում գտնվող Ալ-Նեֆթի ազատագրման և իրաքյան ուժերի առաջընթացի մասին է տեղեկացրել:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ հայտարարություն տարածելով, Աբդոլամիր Յարոլլահը նշել է, որ երկուշաբթի օրը, ահաբեկչության դեմ պայքարող իրաքյան ուժերին հաջողվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին դուրս մղել Ալ-Նեֆթի շրջանից: Նրանք առաջանում են դեպի Ալ-Մովազաֆինի շրջան:

Իրաքի բանակի սպա Ջաբբար Հասանն ասել է.«Մոսուլի արևմտյան հատվածի հին շրջաններում խիստ բախում է տեղի ունեցել Իրաքի հակաահաբեկչական ուժերի և ԻԼԻՊ-ի ահաբեկիչների միջև»:

Ի դեպ, իրաքյան ռազմական մի աղբյուր հայտարարել է, որ այդ քաղաքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչները շրջապատված են և Մոսուլի արևմտյան հատվածում մնացած ահաբեկիչների մահն անխուսափելի է:

2017 թ. փետրվարի 19-ից ի վեր իրաքյան ուժերին հաջողվել է իրենց վերահսկողության տակ առնել Մոսուլի արևմտյան հատվածի տարբեր գյուղեր ու շրջաններ: