Բահրեյնի ժողովրդի ցույցը ի հովանավորություն Շեյխ Իսա Ղասեմի
Բահրեյնում անցկացված ցույցի մասնակիցները հայտարարել են, որ մինչև վերջ հովանավորելու են երկրի ավագ հոգևորական Շեյխ Իսա Ղասեմին:
«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն` երկուշաբթի երեկոյան, Բահրեյնի տարբեր շրջաններում անցկացված ցույցի մասնակիցներն իրենց հովանավորությունն են հայտնել Շեյխ Իսա Ղասեմի նկատմամբ:
Երեքշաբթի օրը, Ալե Խալիֆայի վարչակազմի ընդդիմադիր խմբերը փակել են դպրոցներն ու համալսարանները և ժողովրդին ցույց անցկացնելու կոչ են ուղղել:
Շեյխ Իսա Ղասեմի ներկայացուցիչ՝ Աբդուլլահ Ալ-Դաղաղը հայտարարել է, որ նա իսլամ աշխարհին է պատկանում և Ալե Խալիֆան անկարող է դիմակայել Բահրեյնի ժողովրդին:
Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանը փետրվարի 27-ին հերթական անգամ հետաձգել է Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը:
Դատավարությունը կայանալու է մարտի 14-ին: Այդ օրը, համընկնում է Բահրեյնի հեղափոխական ժողովրդին ճնշելու Սաուդյան Արաբիայի բանակայինների Բահրեյն մուտք գործելու օրվան: