Սիոնիստական ռեժիմը խոստովանել է, որ Իրանն օժտված է բարձր կարողություններով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i56842-Սիոնիստական_ռեժիմը_խոստովանել_է_որ_Իրանն_օժտված_է_բարձր_կարողություններով
Սիոնիստական ռեժիմի էներգետիկայի նախարարը խոստովանել է, որ Թել Ավիվին մտահոգում է այն հանգամանքը, որ Սիրիան կարող է տարածաշրջանում Իրանի նման հզոր երկիր դառնալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 14, 2017 08:07 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը խոստովանել է, որ  Իրանն օժտված է բարձր կարողություններով

Սիոնիստական ռեժիմի էներգետիկայի նախարարը խոստովանել է, որ Թել Ավիվին մտահոգում է այն հանգամանքը, որ Սիրիան կարող է տարածաշրջանում Իրանի նման հզոր երկիր դառնալ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Սիոնիստական ռեժիմի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուին մոտ կանգնած այդ ռեժիմի էներգետիկայի նախարար՝ Յովալ Շտայնիցը խոտովանելով ԻԻՀ կարողությունը որոպես տարածաշրջանի հզոր պետություն, մտահոգություն է հայտնել, որ Սիրիան ևս կարող է Թեհրանի հովանավորությամբ հզոր ուժ դառնալ իր տարածքը պաշտպանելու համար:

Ավելի վաղ, խոստովանելով, որ Իսրայելը կործանման եզրին է կանգնած, Սիոնիստական ռեժիմի նախկին վարչապետ՝ Իհուդ Բարաքն ասել էր, որ Նեթանյահուի կառավարության ռազմամոլական քաղաքականությունները շարունակվելով, նրա կառավարության կազմի ծայրահեղ աջամետները միջազգային շրջանակներում մեկուսացրել են Իսրայելին: