Սիրիայի հարցով ԱՄՆ-ի նոր նախագիծը
Չորեքշաբթի մարտի 16-ին, ԱՄՆ պաշտպանության նախարարության մի պաշտոնյա հայտարարել է, որ այդ երկրի բանակի կողմից արծարծված նոր նախագծի համաձայն` շուրջ 1000 զինածառայողներ կգործուղվեն Սիրիա:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՊՆ Ջեյմս Մաթիսի համաձայնությունն ստանալու դեպքում, այդ քանակությանմբ զորայինների տեղակայումը Սիրիայում, խոսում է այդ երկրոմ ԱՄՆ-ի ուժերի ավելացման մասին և պատերազմական գործողություններին այդ ուժերի հավանական մասնակցության մասին:
Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային մեղադրել էր ԻԼԻՊ-ի դեմ պայքարում թերանալու մեջ: Նախագահի պաշտոնն ստանձնելուց հետո Թրամփը Պենտագոնի համար 30 օր ժամկետ էր նշանակել` ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նոր նախագիծ ներկայացնելու համար:
ԱՄՆ-ն այն դեպքում է փորձում ռազմական հզոր ներկայությամբ Սիրիայում պայքարել ԻԼԻՊ-ի դեմ, երբ իր տարածաշրջանային դաշնակիցների, այդ թվում` Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Թուրքիայի հետ միասին, դերակատարություն է ունեցել ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ձևավորման գործում: