Իրանի ազդեցիկ քայլերը Սիրիայում
ՄԱԿ-ում Իրանի իսլամական հանրապետության ներկայացուցչությունը հայտարարել է.-« Սիրիայի օրինական կառավարության ցանկությամբ Իրանն ազդեցիկ քայլեր է իրականացրել հակաահաբեկչական պայքարի դաշտում և սիրիացիներին հումանիտար օգնություններ է տրամադրել»:
«ԻՍՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում ԻԻՀ-ի ներկայացուչությունը մի գրությամբ պահանջել է Անվտանգության խորհրդի փաստաթղթերում գրանցել Իրանի դիրքորոշումը ՝ որպես Սիրիայում հրադադարի հաստատումը երաշխավորող և Աստանայի բանակցությունների գործընթացին աջակցող երեք երկրներից մեկը:
Գրությունում նշված է.-«Սիրիայի տարածքային ամբողջականության ու ազգային ինքնիշխանության սկզբունքները հարգելու շրջանակում և սիրիական ճգնաժամին վերջ դնելու նպատակով , «Սիրիական-սիրիական» երկխոսության միջոցով ճգնաժամին քաղաքական լուծում տալու և ահաբեկչության դեմ պայքարի համար, ազդեցիկ քայլեր է իրականացրել այդ երկրում»:
Գրությունը հավաստել է.-«2016 թվականի դեկտեմբերի 20-ի Իրան-Ռուսաստան-Թուրքիա ԱԳ նախարարների եռակողմ և 2017 թվականի հունվարի 24-ին Աստանայի միջազգային խորհրդաժողովի հաղորդագրությունների ուղղությամբ, Իրանը ողջունում է Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորումը և ոչ մի ջանք չի խնայելու այդ երկրում տևական հրադադարի հաստատման ուղղությամբ»:
Գրությունում նաև ասված է, որ Իրանը Սիրիայի կառավարության զինված ուժերին օժանդակելու է ՝ կարգուկանոն հաստատվելու, ահաբեկչության դեմ պայքարի և երկրում հրադադարի հաստատման նպատակով»: