Պաղեստինցի մանուկների իրավունքների ոտնահարում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57324-Պաղեստինցի_մանուկների_իրավունքների_ոտնահարում
Պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնը Սիոնիստական ռեժիմի բանակայինների կողմից ձերբակալության կամ հարցաքննության ժամանակ պաղեստինցի երեխաների ֆիզիկական ու հոգեկան խոշտանգման տասնյակ դեպքերի մասին է տեղեկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 19, 2017 13:43 Asia/Tehran
  • Պաղեստինցի մանուկների իրավունքների ոտնահարում

Պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնը Սիոնիստական ռեժիմի բանակայինների կողմից ձերբակալության կամ հարցաքննության ժամանակ պաղեստինցի երեխաների ֆիզիկական ու հոգեկան խոշտանգման տասնյակ դեպքերի մասին է տեղեկացրել:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն՝ Պաղեստինցի գերիների հարցերով զբաղվող կենտրոնը պահանջել է լուրջ դիրքորոշում որդեգրել Սիոնիստական ռեժիմի կողմից կալանավորված 500 պաղեստինցի երեխաների իրավունքների ոտնահարումը կանխելու ուղղությամբ:

Մանուկների իրավունքների պաշտպանության միջազգային կոմիտեի անդամ՝ Այեդ Աբու Ղոթայշն Ալ-Ալամի տված հարցազրույցում ասել է.«Սիոնիստական ռեժիմը միակ վարչակազմն է, որ մանուկներին դատում է ռազմական դատարաններում, որոնց մեջ բացակայում են արդար դատավարության չափանիշերը»:

Անցած շաբաթ Պաղեստինցի գերիների և ազատամարտիկների պատվիրակության նախագահ Իսա Ղարաղոն հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը կալանավորում, խոշտանգում և սպանում է պաղեստինցի երեխաներին: 2016 թվականի ընթացքում Իսրայելը ձերբակալել է 18 տարին չբոլորած շուրջ 1300 պաղեստինցիների, որոնց մեծ մասը ծանր պայմաններում են գտնվում: