ԱՄՆ-ն նոր զինտեխնիկա է տեղակայում Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i57500-ԱՄՆ_ն_նոր_զինտեխնիկա_է_տեղակայում_Սիրիայում
ԱՄՆ-ն նոր զինտեխնիկա և ցամաքային ուժի անդամ 1000 զորայիններ է տեղակայում Սիրիայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 22, 2017 07:37 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն նոր զինտեխնիկա է տեղակայում Սիրիայում

ԱՄՆ-ն նոր զինտեխնիկա և ցամաքային ուժի անդամ 1000 զորայիններ է տեղակայում Սիրիայում:

«Սպուտնիկ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Սիրիայի ժողովրդավարական միություն կուսակցության մի անդամի հաղորդել է, որ Պենտագոնը մտադիր է ցամաքային ուժի անդամ 1000 նոր զորայիններ տեղակայել Սիրիայում, որոնք Ռաքքա քաղաքի ազատագրման գործողության ընթացքում պիտի օգնեն Սիրիայի Ժողովրդավարական միություն կուսակցության ուժերին:

Իր ինքնությունը  բացահայտել չցանկացած այս անձը հավելել է. «ԱՄՆ-ն մեծ քանակությամբ զենք ու զինտեխնիկա, այդ թվում տանկ, զրահապատ ինքնագնացներ, հրթիռներ, հեռադիտակով հրացաններ, հրասանդ ու տարբեր տեսակի այլ սպառազինություն է առաքել այս տարածաշրջան»:

Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ քննադատել էր Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը: