Սաուդյան Արաբիայի 4 կործանիչներ հասել են թուրքական ռազմաբազա
Փետրվար 26, 2016 12:56 Asia/Tehran
Սաուդյան Արաբիայի օդուժին պատկանող 4 ռազմական ինքնաթիռներ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող կոալիցիային միանալու նպատակով հասել են Թուրքիա։
Ինչպես տեղեկացնում է Meydan Haber կայքը, նրանք արդեն վայրէջք են կատարել «Ինջիրլիք» ռազմաբազայում։
Ռազմական ինքնաթիռների ժամանումից առաջ «Ինջիրլիք» էր հասել 30 հոգուց բաղկացած զորամիավորումը։
tert.am
26/2/2016
Պիտակ